Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվել է և ուղարկվել դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական …

