Այսօր Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկեցին 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Գործադիր մարմինների ներկայացուցիչները ներկայացնում էին, թե ինչպես են ծախսել հարկատուների միջոցները, սակայն օրենսդիր մարմնում պատգամավորներ չկային: «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների գերակշիռ մասը չէր ներկայացել հանձնաժողովների նիստերին: Լավագույն դեպքում յուրաքանչյուր նիստին ներկա էր մեկ-երկու պատգամավոր եւ հանձնաժողովի …

