ՀՀ-ում բարձր վարկանիշով գործիչների մեծ մասը ՀՀԿ-ականներ են՝ Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով․ հնացած կարծիք է, թե հասարակությունը նրանց վատ է վերաբերվում․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի հետ

-ՀՀԿ-ի և «Հայրենիքի» համատեղ դաշինքի ցուցակը հրապարակվեց, այնտեղ 230 անուն կա… Ցանկում չկան Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը՝ մարդիկ, որոնք ասոցացվում են ՀՀԿ-ի հետ: Ինչո՞ւ։

-Մեր դաշինքի առաջնային նպատակը կապիտուլյանտի հեռացումն է, մեր դաշինքը գալիս է հաղթելու: 230 հոգանոց ցուցակից զատ՝ մեր դաշինքում կան շատ պրոֆեսիոնալներ, որոնք հաղթանակից հետո իրենց ծառայություններն են մատուցելու մեր երկրին: Ցուցակում ընդգրկված են պրոֆեսիոնալներ, համբավ ունեցող գործիչներ և նոր, էներգիա ունեցող կադրեր։ Ցուցակով և ԱԺ-ով քաղաքական դաշտը չի սահմանափակվում: Վերջին երեք տարում ՀՀԿ-ն չուներ ԱԺ ամբիոնին «դոստուպի» հնարավորություն, բայց մեր կուսակցական միջազգային դիվանագիտությունն ավելի արդյունավետ էր, քան այս «ուսապարկերինը»։ Մեր կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ այլևս բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնելու, Ձեր նշած մնացյալ անձինք, բոլորը ամեն ինչ անելու են, որ հաղթանակ կերտենք։

-Կա մեկնաբանություն, որ հետին պլան եք մղում ՀՀԿ կարկառուն դեմքերին, որոնց նկատմամբ գիտեք՝ ինչպիսի վերաբերմունք կար, փողոցային շարժում սկսվեց, և նոր կադրերով եք ուզում առաջ գալ, որպեսզի քաղաքացիների՝ անցյալի բարքերի հետ կապված հիշողությունը չարթնանա:

 -Հայաստանի ամենաբարձր վարկանիշ վայելող գործիչները ՀՀԿ-ականներ են, ես խոսում եմ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի և այլոց մասին։ Այդ մասին են վկայում նաև հարցումները։ Որպես ամենաուշագրավ ընդդիմադիր գործիչ նշում են տվյալ անձանց:

Չկա կոնկրետ խոսակցություն ընտրակեղծիքների, փողով իշխանություն գնելու, մոնոպոլիաների և բազմաթիվ այլ վատ բարքերի մասին, որևէ մեկը չի ասում՝ այո՛, եղել է դա, բայց մենք անցյալի այդ էջը փակել ենք:

-Այսպես կոչված՝ «ապաշխարանք» ՀՀԿ-ի կողմից ակնկալում են 3 տարի, պարբերաբար ստանում են, տարբեր մակարդակներում։ Առաջին ապաշխարհանքը եղել է նոյեմբերին խորհրդի նիստի տարածած հայտարարության մեջ: Հետո եղել են շարունակաբար տարբեր գործիչների շուրթերով՝ ես, Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը, Բաղդասարյանը, բոլորը… Մենք ունեինք ամենահայտնի ընտրական գործընթացների հետ առնչվող քրեական գործը, որը կարճվել է:

-Չէ՞ որ դատարանը նշանակեց տուգանք և մեղավոր ճանաչեց կոնկրետ անձանց:

-Բայց ավելի ծանր մեղք կար, որը փորձում էին մեղսագրել։ Հաջորդը՝ մոնոպոլիաները, մի ահավոր բան կասեմ… օրինակ՝ շաքարավազի ներկրման ոլորտում հայտնի կազմակերպության տեսակարար կշռի հետ գիտեք՝ ինչ է կատարվել 2018 թվականից հետո՝ աճել է։ Ինչպե՞ս է դա ստացվում, և փաստացի, բացառությամբ դիզվառելիքի, մնացած բոլոր ոլորտներում, որ առկա էին, չանվանեմ մոնոպոլիա, բայց խոշոր ներկրման դիրք ունեցող կազմակերպություններ, նրանք աճել են, իսկ դիզվառելիքի պարագայում մենք ունենք նոր գործոն, որը բացարձակապես անբիծ քաղաքական համբավ ունեցող մարդ է, խոսքը ՔՊ կուսակցության՝ իմ հետ հավասարազոր համարը զբաղեցնող թեկնածու Խաչատուր Սուքիասյանի մասին է։

-Չե՞ք կարծում, որ Ձեր խոսակցությունը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այս կամ այն քաղաքական ուժի, այլ քաղաքացու հետ, այսինքն՝ նրան համոզել, որ գիտեք՝ այո՛, 20 տարի եղել են այս հարցերը, բայց մենք վերարժևորել ենք մեր անցյալը, մենք գալիս ենք նոր գաղափարներով, նոր մտքերով, տեսեք՝ նոր ցուցակ ենք ներկայացրել: Բայց այստեղ կան Միհրան Պողոսյանը, Տարոն Մարգարյանը, Դավիթ Համբարձումյանը, Արման Սահակյանը՝ մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ են ունեցել։

-Օրենքի հետ խնդիրներ ունեցել է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ ներառյալ ես և դուք:

-Ես չեմ ունեցել․․․

-Ես ունեցել եմ, Նիկոլի շնորհիվ 2-3 քրեական գործ հարուցվեց: Տեսեք՝ տրամաբանությունը որն է. մենք ամեն օր խոսում ենք քաղաքացու հետ մեր բոլոր գրասենյակներում, ամենաանկեղծ խոսակցությունն է ծավալվում և ամեն  անգամ այդ խոսակցությունն ավարտվում է՝ «արա՛, բա խի՞ չէիք ասում, որ էսքան գործ եք անում» արտահայտությամբ: Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց, նրանք մեծ հեղինակություն են վայելում: Համբարձումյանի նկատմամբ երբ քրեական հետապնդում էր սկսվել, Մասիսում ցույցեր էին անում դրա համար, Տարոն Մարգարյանը Երևանի ամենասիրված քաղաքապետն է, պարոն Սարգսյանը, Պողոսյանը՝ մի կողմ դնենք, թե ինչ ծառայություն են մատուցել, նաև իրենց համայնքներում մեծ հեղինակություն են վայելում: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Միհրան Պողոսյանը սեպտեմբերի 28-ին կոչով հանդես եկավ, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, որպեսզի կարողանա մեկնել Արցախ: Համեմատության համար նշեմ, որ «ուսապարկերի» հավաքածուն Արցախում հայտնվեց դրանից առնվազն մի քանի օր հետո, եթե ոչ ավելի ուշ, և մի բան էլ հիշեցնեմ՝ նրանք Արցախում գտնվելու համար օրապահիկ էին վերցնում ԱԺ բյուջեից, փողով կռիվ գնացողներն են եղել նրանք: Այնպես որ՝ այս է մեր ցուցակը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան