Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը մեծ ակնկալիքներ ունի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից: Մարզիկն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփեց Բուդապեշտի ՕԽ վարկանիշային մրցաշարը, որտեղ նա քվոտա էր նվաճել. «Շատ հետաքրքրիր գոտեմարտեր ունեցա, ինձ համար այս հաղթանակը սպասելի էր, քանի որ շատ երկար ճանապարհ էինք անցել մինչ ուղեգիր կնվաճեինք: Մենք պատրաստք էինք լավ գոտեմարտելու, …

