Դատաբժշկական ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից՝ պարկերի մեջ փաթաթված զինվորների մասունքների լուսանկարների տարածումից հետո. ՀՀ ԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին տարածվել Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պարկերի մեջ փաթաթված զինվորների մասունքներից։