Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին, կշարունակենք ֆինանսավորել զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և փոքր բիզնեսի զարգացումը։ Այս մասին այսօր Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ՝ «Տավուշի զարգացման ռազմավարության նախագիծը 2021-2025 թվականների համար» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: «Երկարաժամկետ համագործակցության հարթակ ունենք, որն ուղղված է Հայաստանի մարզերում խոցելի տարածքների զարգացմանը։ Այն նաև ներառված է …

