Խորհրդարանում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը: «Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, որն էլ, բնականաբար, պետք է ունենա ամենածանր պատիժը»,- ասաց օրինագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ օրինագծով դավաճանության համար առաջարկվում է պատիժ սահմանել մինչև ցմահ ազատազրկում՝ գույքի առգրավմամբ: …

