Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում։ Քննարկվելու են նաև ռազմավարական կայունության, COVID-19-ի հակազդման, կիբերհանցագործությունների դեմ պայքարը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հիշեցնենք, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում։ …

