Պուտինն ու Բայդենը Ժնևում կքննարկեն ԼՂ հակամարտության հարցը․ Ուշակով

Լուրեր

14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
Բոլորը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում։ Քննարկվելու են նաև ռազմավարական կայունության, COVID-19-ի հակազդման, կիբերհանցագործությունների դեմ պայքարը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում։ ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ հիմնարար նախապատրաստական աշխատանքներ են տարվել, սպասվող հանդիպման օրակարգում արտացոլվել են գրեթե բոլոր թեմաները, որոնք այժմ անհանգստացնում են ռուսական ու ամերիկյան կողմերին։

«Այն է՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության հիմնական խնդիրները, տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհանցագործության դեմ պայքարի խնդիրները: Առանձին կքննարկվեն երկկողմ հարաբերությունների չլուծված խնդիրները, ինչից հետո կքննարկվեն տնտեսական համագործակցության թեմաները , կլիման, Արկտիկան և, իհարկե, կորոնավիրուսին հակազդելը », – ասել է Ուշակովը:

 

Տաթև Ֆռանգյան