Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում այսօր 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանության համար։ Այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Նախնական վարկածով՝ դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- ասաց …

