ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը: Պաշտպանը դատարանին միջնորդել է փոխել Լոռեցյանի կալանքը 2 միլիոն գրավով: Հիշեցնենք՝ Լոռեցյանը կալանքի տակ է 2019-ի դեկտեմբերից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր …

