Գազայի հատվածում վերջին օրերին մահեր են արձանագրվել, հավանաբար՝ անհայտ թունավոր նյութերի ազդեցության հետևանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Samaa News-ը։ «Մի քանի մարմին է տեղափոխվել «Աշ-Շիֆաա» բժշկական համալիր և, ինչպես պարզվել է դատաբժշկական փորձաքննության ընթացքում, մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը՝ ակնհայտ նախանշաններով, որ նրանք թունավոր գազերի ազդեցության են ենթարկվել»,- նշել են անկլավի Առողջապահության նախարարությունից։ …

