Ավստրիայի, Ռումինիայի, Լիտվայի ԱԳ նախարարները հանդիպել են Իլհամ Ալիևին ու Ջեյհուն Բայրամովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող Ռումինայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգն ու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Նրանք նաև առանձին բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը։

Անցկացված հանդիպումների վերաբերյալ եվրոպացի դիվանագետները տեղեկացրել են թվիթերյան գրառումներով։

«Լավ բանակցություններ նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հետ Ադրբեջանի ու Հայաստանի հաշտեցման հետագա քայլերի և Արևելյան գործընկերության ամրապնդման մասին։ Ժոզեպ Բորելի անունից մենք հայտնեցինք ԵՄ հետաքրքրությունը՝ Ադրբեջանի հետ ավելի ընդլայնված համագործակցության վերաբերյալ»,- մասնավորապես ասվում է Լիտվայի ԱԳՆ գրառման մեջ։

Իր հերթին, Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն գրել է, որ նախագահ Ալիևի հետ արդյունավետ հանդիպում է անցկացվել։

«Մենք ուսումնասիրեցինք կոնկրետ ուղիները՝ հետկոնֆլիկտային իրավիճակում ԵՄ-ի հետ համագործակցության հետ կապված, ներառյալ վերակառուցումը, չլուծված խնդիրների լուծումը, վստահության ամրապնդումը, կայունացումն ու տարածաշրջանային զարգացումը»,- գրել է դիվանագետը։

Ավստրիայի ԱԳՆ թվիթերյան գրառումից էլ տեղեկանում ենք, որ նախարար Շալլենբերգը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևին:

«ԵՄ-ն ամեն ինչ կանի՝ աջակցելու տարածաշրջանում վստահության ամրապնդմանը։ Յուրաքանչյուր փոքրիկ կայծը կարող է վերականգնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Մեզ անհրաժեշտ է կայունություն, որը կարող է  առաջնորդել կայուն քաղաքական կարգավորումը»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ԱԳ նախարարները կայցելեն նաև Երևան և Թբիլիսի։

Էմմա Չոբանյան