Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին: Բնակիչները մասնավորապես նշել …

