ՀՖՖ-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև 2022 թվականի ավարտը երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Կապարոսը գլխավորում է հավաքականը 2020 թվականի մարտից: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 11 խաղից 6-ում հաղթել է, 3-ում խաղացել ոչ-ոքի, կրել 2 պարտություն: