«Ես հրաժարվել եմ ընդհանրապես որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործ է իրականացնում։ Ուստի իրենց մեղադրանք քննարկելը ժամանակի կորուստ է»,- այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը, որն այսօր հրավիրվել էր ՀՔԾ։ …

