Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, կայացավ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը։ Այսօր դատախազ Գևորգ Սարգսյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ամբաստանյալ Լոռեցյանը նշեց, թե իր համար մեղադրանքը հասկանալի չէ։ Նրա փաստաբան Լևոն Սահակյանն էլ հավելեց, թե չեն հասկանում՝ ինչ է նշանակում «ընդհանուր հովանավորչություն իրականացնելը», ինչպես է դա կատարվել Լոռեցյանի …

