Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց խորհրդի նիստը։ Ըստ այդմ՝ հաստատվեց առաջարկվող օրակարգը և երեկոյան 18:00-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի։ Նիստում քննարկվելու է Ադրբեջանի և ՌԴ-ի հետ բանակցված աղմկահարույց փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում նշել էր, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Հիշեցնենք …

