Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը շարունակելու սահմանադրական որևէ արգելք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նրա՝ վարչապետի պաշտոնակատար լինելուն։ Նա նկատեց, որ օրինակ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում նույնպես այդպիսի արգելք չկա: «Վարչապետը հրաժարականից հետո կարող է կատարել վարչապետի պարտականությունները»,- ընդգծեց Վարդանյանը: …

