ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Շունչ քաշելու հնարավորություն չի լինելու, որովհետև ո´չ պատերազմը, ո´չ ընտրությունները հետևում չեն․ Դավիթ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Բոլորը

«Մեր երկիրը չի ունենալու շունչ քաշելու հնարավորություն, որովհետև ո՛չ պատերազմը, ո՛չ ընտրությունները հետևում չեն, մեզ զուգահեռ գնում են, մեզ հետ են։ Մենք դրանք չենք հաղթահարել, ընդամենը փորձել ենք անել դա, հիմնականում՝ անհաջող ելքով»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։

Նա անդրադառնում է ներքաղաքական կյանքին՝ նշելով՝ ներկայիս իշխանությունը հնարավորություն ստեղծեց, որ նախկինները դառնան ընդդիմություն, մտնեն խորհրդարան և լինեն միակ ընդդիմախոսը։

«Ինքը՝ Փաշինյանը, մեծապես նպաստել է Քոչարյանի ընդդիմական թևի՝ Հայաստանում վերածնվելուն և ոտքի կանգնելուն՝ որպես բացասական կերպար, որի ֆոնին «սպիտակները» ավելի «սպիտակ են» երևում»,- ասում է Դավիթ Մաթևոսյանը։

Հարցին՝ ո՞ր դեպքում կարող է նոր խորհրդարանում առողջ բանավեճ ծավալվել, մեր զրուցակիցը պատասխանում է․ «Միայն արտաքին վտանգի սաստկացման, կենաց-մահու մարտահրավերի դեպքում է հնարավոր նման բան։ Այդ ժամանակ, գուցե, քաղաքական ուժերը կառուցողականության գնան, ինչպես պատերազմի ժամանակ որոշ սակավ դեպքերում եղավ»։

Դավիթ Մաթևոսյանը խոսում է նաև այն մասին, թե ինչու է ձգձգվում «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» վերջնական կառուցումը․ «Կենտրոնը վերջնական տեսքի բերելու հարցում կա հանրության աջակցությունը, մասնավորապես՝ միջին խավի կողմից։ Մեկենասներից առայժմ արձագանք չկա, բայց շարունակում ենք աշխատել միջազգային հիմնադրամների հետ»։

Նշենք, որ Դավիթ Մաթևոսյանը հրաժարվել էր կառավարական մարմիննների հետ «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» լրակառուցման, կահավորման և գործարկման՝ երկար ժամանակ անցկացված բանակցություններից՝ նշելով, որ այս խնդիրները հիմնադրամը կփորձի լուծել ոչ կառավարական հաստատությունների, բարերարների և պարզապես հանրության աջակցության շնորհիվ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան