Հայաստանի հարավում սրացումը սահմանային միջադեպ է․ չի առնչվում ՀԱՊԿ-ի կանոնադրության դրույթների հետ․ Ստանիսլավ Զաս

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հարավում իրավիճակի սրացումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի առնչվում ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթների հետ։ Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն օգտագործում է իր ներուժը միայն ագրեսիայի, հարձակման դեպքում՝ անդամ երկրներից մեկի վրա։ Այստեղ մենք գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո՝ զոհեր այնտեղ չկան, կրակոցներ ևս չկան։ Դա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Զասը նշել է, թե չի ստեղծվել մոնիթորինգային խումբ, սակայն իրավիճակը վերահսկվում է և էսկալացիա չկա․ «Սկզբունքորեն՝ հիմա ասել, թե իրադրությունը բարդանում է, չի կարելի։ Չի բարդանում՝ դա արդեն լավ է, արդեն իսկ արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա սահմանի հարցով՝ լուծելու այդ վիճելի հարցերը։ Դրանք հարկավոր է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողներին փոխանցել է նաև, թե կազմակերպությունը սահմանային դրության վերաբերյալ ստանում է տեղեկություններ բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից։

Հիշեցնենք, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի հարյուրավոր զինծառայողներ ներխուժել են Հայաստանի սուվերեն սահմանային տարածքներ, ինչի հետևանքով գրանցվել էին զինված միջադեպեր, կրակոցներ, բախումներ։ Սադրանքի հենց հաջորդ օրը Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն։ Ըստ դրա՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։

ՀՀ-ն դիմել էր նաև ռազմական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնությանը, որի հետ երկկողմ պայմանագրերի համաձայն՝ 102-րդ ռազմաբազան պարտավորություն ունի պաշտպանել ՀՀ-ն արտաքին ագրեսիայից։ Սակայն ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Մոսկվայից Հայաստանը տեսանելի աջակցություն չստացավ՝ վերացնելու ադրբեջանական ագրեսիան։ Փոխարենը՝ Կրեմլից Հայաստանին առաջարկեցին Ադրբեջանի հետ սկսել սահմանազատման գործընթաց։

Ի դեպ, Երևանն ու Մոսկվան բանակցում են ՀՀ-ում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցով։

Ռոբերտ Անանյան