Անվճար հատկացվող դեղերի ցանկը համալրվել է` հասնելով 450-ի. ՀՀ ԱՆ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Անվճար հատկացվող դեղերի ցանկը համալրվել է` հասնելով 450-ի. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

«Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ արծարծված` անվճար դեղերի հատկացման վերաբերյալ իրազեկման ու դրանով պայմանավորված հարցերին` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մինչև 2018 թվականը տրամադրվել է 312 քիմիական անվանում դեղ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկից), իսկ 2018 թվականից հետո դեղերը համալրվել են՝ հասնելով 450-ի:

Դեղերը հատկացվել են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին, ընդ որում, 2018 թվականից հետո շահառուների ցանկն ընդլայնվել է շուրջ 265 հազարով՝ ներառելով՝

ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին (նախկին՝ 30.01-ի փոխարեն),

արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց,

Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ):

Այս ծրագրով նախատեսած ֆինանսական միջոցները կազմել են՝ մինչև 2018 թվականը 800-900մլն, դեղերի տրամադրման ծառայության կատարողականը բժշկական կազմակերպությունների կողմից կազմել է շուրջ 70%՝ կապված դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի սահմանափակ տեսականիի հետ: ՀՀ դրամ, իսկ 2018 թվականից հետո՝ շուրջ 1 մլրդ 300 մլն ՀՀ դրամ, ներկայումս սույն ծրագրով առկա են գերակատարումներ՝ շուրջ 15-20%-ով»,- ասված է հաղորդագրությունում: