Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ մայիսի 12-ից դադարեցնում է ոչ միգրացիոն մուտքի արտոնագրերի համար դիմումների դիտարկումը։ ԱՄՆ դեսպանության նման որոշումը կապված է ՌԴ իշխանությունների այն որոշման հետ, որով արգելվել է դիվանագիտական առաքելություններին ռուսաստանցի աշխատակիցներ վարձել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մայիսի 12-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը կկրճատի հատկացվող հյուպատոսական ծառայությունները՝ թողնելով միայն ԱՄՆ քաղաքացիների համար …

