Փրկարարներն ուժեղացված հսկողություն են իրականացնում լողափերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 12:15
Երևանում ավտոբուսի վարորդի են դանակահարել // ՀՀ-ն գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 12:06
«Ներքին կարգով եք մրցույթ անում», «Խնդրում եմ լռեք և լսեք». Զարոկյանն ու Ավինյանը բանավիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:05
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 11:58
Նախատեսվում է ընդլայնել հայրենիքի պաշտպանության ժամանակ տուժած զինծառայողների և զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքները
21.04.2026 | 11:49
Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից
21.04.2026 | 11:42
Laureus․ Հայտնի են տարվա լավագույն մարզիկն ու մարզուհին
21.04.2026 | 11:33
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բաղրամյան պողոտայի հողամասի նկատմամբ սեփականության պետական գրանցումը
21.04.2026 | 11:25
Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը
21.04.2026 | 11:17
Իրանի պատվիրակությունը գերագույն առաջնորդից «կանաչ լույս» է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Axios
21.04.2026 | 10:58
ԱՄՆ սենատորները նամակներով դիմել են Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով կանխել ՌԴ-ի ապատեղեկատվությունը Հայաստանի ընտրությունների նախաշեմին
21.04.2026 | 10:46
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 10:40
Աշխարհի գավաթ․ Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 10:32
Դիտարկեք Բաքու այցի հնարավորությունը, կինս պատրաստ է միանալ․ Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ՄԻՊ-ին
21.04.2026 | 10:28
Ադրբեջանն այսօր դիզվառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան
21.04.2026 | 10:19
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սևանում հուլիսի 10-ին պաշտոնապես կբացվեն հանրային լողափերը: Այսօր հրավիրված ասուլիսում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ- ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը նշեց, որ գործելու է 3 հանրային լողափ: Ընթանում են կահավորման, բարեկարգման աշխատանքներ:  Լողափերը կահավորվելու են անհրաժեշտ գույքով՝ պառկելու համար նախատեսված թախտերով, հովանոցներով, խաղահրապարակներով, նստարաններով, հանդերձարաններով, աղբամաններով: Գործելու է բուժծառայություն, փրկարարական  ծառայություն: Մուտքն անվճար է լինելու:

«Այս տարի Հայաստանում հանգիստ կազմակերպողների թիվը մեծ է: Դեռ հանրային լողափը պաշտոնապես չենք բացել, սակայն արդեն մեծ հոսք կա: Նախորդ հանգստյան օրերին դա նկատվեց, առաջիկայում ևս, կարծում եմ, մեծ ակտիվություն է լինելու: Դրանով պայմանավորված՝ գրություններ են ուղարկվում ջրափրկարարական, բժշկական ծառայություններ ապահովող կառույցներ, ինչպես նաև ոստիկանություն, որոնք մեր ազգային պարկի աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացնելու՝ պահպանելով կարգ ու կանոն»,-նշեց Աբելյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանի հանրային լողափերում ապահովում է անվտանգությունը: Այս շրջանում ջոկատն անցնում է ուժեղացված ռեժիմով ծառայության: Արդեն ավարտի փուլում են ջրափրկարարների հենակետերի ծավալման աշխատանքները՝ ներգրավելով համապատասխան գույք, տեխնիկա:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հանրային լողափերում լինելու են համապատասխան լողանշաններ, որոնցով կառանձնացվեն լողալու, ջրային տեխնիկայի վարման համար նախատեսված անվտանգ գոտիները: Այս տարի ջրափրկարարական աշխատանքներում կա նաև նորամուծություն:

«Ջրափրկարարական աշխատանքները կազմակերպվելու են նաև դրոններով: Դրանց վրա տեղադրված բարձրախոսներով նախ իրազեկման աշխատանքներ են կատարվելու: Դրանից բացի, դրոնը մի քանի կմ-ի վրա ցույց է տալիս մարդու կամ ջրային փոխադրամիջոցի առկայությունը: Մի շատ կարևոր բան ևս, դրոնով կարող ենք փրկարարական բաճկոնը կամ օղակը շատ մեծ արագությամբ տեղափոխել այն վայր, որտեղ անհրաժեշտ է»,- ասաց ջոկատի հրամանատարը:

Այս տարի աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվում ՀՀ-ում, ինչով պայմանավորված մարդկանց մեծ հոսք է սպասվում դեպի Սևան: Հատուկ ջրափրկարարական ջոկատը աշխատելու է ուժեղացված ռեժիմով, արտաժամյա: Մասնագետները հորդորում են ոչ սթափ վիճակում չմտնել ջուրը, ալկոհոլ օգտագործած վիճակում ջրային տեխնիկա չվարել: Մեծ չափաբաժնով դժվարամարս սնունդ օգտագործելուց հետո կրկին չմտնել Սևան: Խորհուրդ չի տրվում ջրային տեխնիկայից ցատկել ջուրը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխաներին, որպեսզի լիճ չմտնեն առանց մեծերի հսկողության: Լողացողներին խորհուրդ է տրվում լողանշանները չանցնել:

Արմեն Ճզմաչյանը տեղեկացրեց, որ այս տարի Սևանում լողասեզոնի ընթացքում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել, սակայն եղել են իրավիճակներ, երբ ջրափրկարարները միջամտել են, և հաջողվել է փրկել քաղաքացիներին: Քաղաքացիները հիմնականում անցել են լողանշանները և հայտնվել են ավելի խորը հատվածում, մեկ այլ դեպքում ջրային տեխնիկայի խափանման պատճառով, ալիքները, ուժեղ քամին այն քշել տարել էին ավելի խորը:

«Մեկ այլ խնդիր են հեծանիվ-նավակները,երբ գերծանրաբեռնված վիճակով վարում են, և մի փոքր ալեկոծությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ այդ նավակը շուռ գա: Հիմնականում անվտանգության կանոնները չեն պահպանվում, փրկարարական բաճկոններ չկան: Իմ խորհուրդն է՝ բոլոր լողամիջոցնեըը վարել փրկարարական բաճկոններով»,-հավելեց Արմեն Ճզմաչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: