ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց 112 «կողմ» ձայներով: Ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության համար սահմանվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում։ Նախագծով առաջարկվում է խստացնել …

