Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվում է Բուշիր քաղաքից 103 կմ հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

