Ալիևը դարձյալ հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է
Քաղաքականություն
18.07.2021 | 19:10Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։ Ըստ նրա՝ ժամանակն է մտածել խաղաղության մասին:
«Ադրբեջանը վերջ դրեց երկարատև հակամարտությանը և կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Հակամարտությունը ավարտված է։ Հիմա ժամանակն է մտածել խաղաղության մասին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը Բաքվում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում է կարգավորված։