Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը «մնացել է անցյալում»

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում է կարգավորված։ Այս մասին նա ասել է Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։

«Մենք ինքներս իրագործեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, վերականգնեցինք տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում»,- ասել է Ադրբեջանի նախագահը, որի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը սկսել է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման գործընթաց։ Ալիևը բողոքել է նաև ականներից՝ նշելով, որ դրանք մնում են հիմնական խնդիրը։

«2020 թվականի նոյեմբերից այդ տարածքներում մոտ 30 քաղաքացի է մահացել, 100-ից ավելին վիրավորում ստացել ականի վրա պայթելու հետևանքով։ Միջազգային հանրությունը պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրի, որ Երևանը տրամադրի մեզ բոլոր տարածքների ականների քարտեզները»,- ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, որ ականները հետաձգում են այդ շրջանների վերականգնման գործընթացն ու տեղահանվածների վերադարձը, և որ նման մեծ տարածքների ականազերծումը պահանջում է շատ ժամանակ ու ռեսուրսներ։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ փորձել են կողմանակալ հայտարարություններ ընդունել և դրանով, ըստ Ալիևի, անտեսել 1993թ․ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը։

«Սակայն քննարկումների ընթացքում ԱԽ-ի Չմիավորման շարժման 7 անդամներ, որոնք սատարում էին Ադրբեջանի դիրքորոշումը, պնդել են քննարկվող տեքստում ավելացնել հղում Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան