Փարիզի քրեական ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայր մուտք գործելու փորձի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 3 մարդ։ Նրանք մեղադրվում են «զենքի կիրառմամբ բռնության ակտ կիրառելու փորձի մեջ», հայտնել են դատախազությունից։ Համաձայն հետաքննության ընթացքից լավատեղյակ աղբյուրի տեղեկությունների՝ գլխավոր կասկածյալը ծագումով բելառուս, 33-ամյա նկարիչ Ալեքսեյ Կուզմիչն …

