«Պատրոն Դավոն» «բունկերում» է գտնվել, պետք է պարզել՝ ով է իրեն այդ իրավունքը տվել. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նախատեսվում է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով: Թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում «Հանուն հանրապետության» կուսակցութնյան ղեկավար Արման Բաբաջանյանը նշեց, որ եթե իշխանությունը չնախաձեռնի, հնարավոր չէ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրել. «Այո’, միայն իշխանությունը կարող է նախաձեռնել, որովհետև այլ որևէ քաղաքական  միավորի նախաձեռնություն չի կարող այդպիսի գործընթացի սկիզբ դառնալ»:

Բաբաջանյանի խոսքով՝ հանձնաժողովը խորհրդարանական չի լինելու, ներգրավված են լինելու նաև արտախորհրդարանական ուժեր. «Ես ավելի մեծ ներգրավվածություն եմ պատկերացնում, այդ թվում նաև փորձագետների, որոնք պատերազմներ ուսումնասիրելու փորձ ունեն: Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում այդպիսի մասնակցություն չի եղել»:

«Պետք է ուսումնաիրել բոլոր ուղղությունները՝ ինչու փոխվեց Իրանի, Վրաստանի վարքը,  ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան գաղտնի այցը Իրան… Ես հույս ունեմ, որ հանձնաժողովը լայն համատեքստեր կկարողանա դիտարկել… Կա փորձագիտական կարծիք, որ նպատակ կար պատերազմն ավարտել մինչև Բայդենի պաշտոնամուտը. ի՞նչ կապ կար այս ամենի հետ, և առհասարակ ռուս-թուրքական աշխարհակարգի հաստատման և այդ իրողությունների միջև ի՞նչ կապ կար: ՀՀ արտաքին գերատեսչությունը որքանո՞վ էր պատրաստ այսպիսի զարգացման, արդյո՞ք իրեն մեղսակից է համարում ստեղծված իրավիճակի համար և արդյո՞ք պատերազմը համարում է իր տապալումը:

Դիվանագետներ կան, որոնք անակնկալի են եկել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ քարոզարշավի ընթացքում կատարած այն հայտարարություններից, թե 20 տարի բանակցել են ազատագրված տարածքների վերադարձի շուրջ և դրա մասին ոչ միայն ժողովրդին, այլ նաև դիվանագետներին չի տեղեկացվել: Դիվանագետներն ասում են, որ իրենք ամեն գնով ազատագրված տարածքները պաշտպանելու և անվտանգության գոտու գոյությունը հիմնավորելու մասին են խոսել: Այսօր ակնհայտ է դառնում, որ բանակցվել է տարածքների վերադարձի շուրջ: Սա հարցեր է առաջացնում. եթե դիվանագետները տեղյակ չեն եղել, ովքե՞ր են պատվիրակել այդպիսի բանակցություններ վարել, արդյո՞ք այլ բանակցություններ վարելու հնարավորություն ունեինք և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները նոր էջից սկսելու մարտավարությունը և քայլը արդարացված էր, և արդյո՞ք դա պատերազմ սկսելու առիթ դարձավ 2020-ին: Սրանք հարցեր են, որոնք, հույս ունեմ, համակողմանի կուսումնասիրվեն: Ինչպես նաև կուսումնասիրվեն բանակի կորպուսների շարժը, առանձին գեներալների, զինվորականների քայլերը, նահանջները, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը:

Հանձնաժողովը, խոշոր հաշվով, ստեղծվում է այն նպատակով, որ հասկանալի դառնա, թե ռազմաքաղաքական պատասխանատուների շրջանակներից ով ինչ որոշումներ է կայացրել, և դրանք ինչ հետևանքներ են ունեցել…

Շատ կարևոր է ձեռքի տակ ունենալ պատշաճ տեղեկատվություն սպառազինության վերաբերյալ, «Պատրոն Դավոյի» ունեցած ազդեցության մասին, օրինակ՝ «Պատրոն Դավոն» «բունկերում» է գտնվել, պետք է պարզել՝ ո՞վ է իրեն այդ իրավունքը տվել… Որքանո՞վ է իրավաչափ տարբեր երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող անձի հայտնվելը պաշտպանության մատույցներում»,- նշեց Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ ոչ միայն պատերազմի հարուցած հարցերին պետք է հիմնավոր պատասխաններ տրվեն, այլ նաև քննիչ հանձնաժողովը կարող է ծառայել որպես վեթինգի մեծ ֆիլտր:

Մանրամասները՝ տեսանյութում: