ՀՀ ռազմական արդյունաբերության զարգացման համար 2020թ-ի պետական բյուջեով գումար հատկացված չի եղել։ Իսկ արդեն տարվա վերջում այդ նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3.4 մլրդ դրամ գումար է հատկացրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը` հավելելով, որ դա կհանգեցնի նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը։ Նախարարի պաշտոնակատարի …

