Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ներգրավված 2 վարձկան ահաբեկիչների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին ժամը 11։30-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ապրիլի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստում, դատարանի որոշմամբ, երկու վարձկան ահաբեկիչների խափանման միջոց …

