Վանի Տուշպա շրջանի հայակական գերեզմանոցը բուլդոզերով ավերվել է, գրում է Bianet-ը։ Վանդալիզմը տեղի է ունեցել քաղաքի Քելեջիկ թաղամասում, որը հայաբնակ է եղել մինչև 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ Ըստ հրապարակման՝ տարածքի սեփանականտեր հանդես եկող անձը բուլդոզերներ է բերել և գերեզմանները վնասել։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Վանի պատգամավոր Մուրատ Սարըսաչն այս մասին խորհրդարանում հարց է բարձրացրել։ «Լուսանկարներում երևում է, …

