Ինչո՞ւ եք ձեր կենսագրությունն այդպես մրոտում․ Արմենուհի Կյուրեղյանը դիմեց իշխանական պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Երեկ աննախադեպերի շարքը լրացվեց մի զարզրելի արարով, երբ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի անմիջական սադրանքի արդյունքում դահլիճ մտան անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որ կատարեին մի կին պատգամավորի՝ դահլիճից հեռացնելու հրահանգը»,- նշեց «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Պատգամավորն այդ արարքն աննախադեպ համարեց բռնության և վայրենության առումով և նշեց, որ այն արձանագրվեց հիմնական զեկուցողի ելույթից ընդամենը 10 րոպե անց:

Կառավարության 2021-26 թթ. գործունեության ծարգրում երկար խոսվեց բանակում կանանց ներգրավվածության մասին: Կյուրեղյանը հարցրեց. «Կանանց նկատմամբ ուժային կառույցների նման վերաբերմունքո՞վ եք ուզում կանանց ներգրավվել զինված ուժեր, պարո՛ն հիմնական զեկուցող»:

Կյուրեղյանը դիմելով ՔՊ-ի կին պատգամավորներին՝ նշեց, որ միջազգային կառույցներում բազմիցս նրանք ելույթ են ունեցել կանանց իրավունքների մասին, բայց լռեցին Աննա Մկրտչյանի հետ կատարվածի դեպքում. «Ձեր ներկայությամբ ձեր կուսակցության ղեկավարը հայտնում է, որ կատարվածը դեռ քիչ է: Այսպիսի երկակի ստանդարտներո՞վ եք ուզում ժողովրդավարություն իրականացնել»:

Պատգամավորը հայտնեց, որ դեռ 2018 թվականի իր բոլոր ելույթներում և հարցազրույցներում նշել է այն վտանգները, որոնց առաջ կարող էր կանգնել պետությունը այս իշխանությունների պարագայում:

Կյուրեղյանը նշեց, որ կառավարության ծրագրի նախորդ քննարկումներից պարզվել է, որ գործ ունեն հին իշխանությունների հետ, հին կազմով, որը հարցադրումներից խուսափում է՝ անընդհատ ոջիլի անեկդոտի նման՝ հին քարոզարշավի ոճով՝ ոչ բովանդակային պատասխաններ հնչեցնելու գործելաոճով:

Նա շեշտեց, որ Փաշինյանը չի ցնականում ընդունել, որ գործ ունի նոր որակի ընդդիմության հետ.  «որը բոլոր հարցերի հիմնավորումն ունի և կարող է ճիշտը ստից տարբերել, բովադակայինը՝ պոպուլիզմից»:

Դիմելով իշխանական պատգամավորներին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորն ընդգծեց, որ ուզեն թե չուզեն իրենց իշխանության օրոք է երկիրը ահռելի կորուստներ ունեցել. «Իսկ դրա հետ ժողովուրդը չի համակերպվելու և միշտ ձեզ հիշելու է որպես այդ կորուստների պատասխանատու»:

Մանրամասները՝ տեսանյութում: