Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի նկատմամբ։ ԲԴԽ-ի որոշման մեջ նշվում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի` 11.02.2021 թվականին Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը: «Ուսումնասիրելով վերոնշյալ հաղորդումը՝ Արդարադատության նախարարը 16.03.2021 թվականին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի նկատմամբ հարուցել է …

