Թեև Հայաստանի տնտեսությունը 2020 թ. երկու ցնցումներից՝ կորոնավիրուսի համավարակից և 44-օրյա պատերազմից հետո, սկսել է «շունչ քաշել», սակայն ամբողջությամբ վերականգնվելուց դեռ շատ հեռու է: Դատելով պատերազմի հետևանքներից, անվտանգության խորքային խնդիրներից ու այս հանգամանքներով պայմանավորված քաղաքական անկայունությունից՝ տնտեսության վերականգնման ճանապարհը հեշտ չի լինելու: Արտահերթ ընտրություններում հաղթելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը ներքին ու արտաքին անկայունության պայմաններում տնտեսության …

