Այն, ինչ կատարվում է Գորիս-Կապան ճանապարհին, նոր չէ․Հայաստանին այլընտրանքային ճանապարհ է պետք. Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելը նոր իրավիճակ չէ Հայաստանի համար: «Գորիս-Կապան փակված ճանապարհ. ի՞նչ զարգացումներ սպասել լարվող տարածաշրջանում» առցանց քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ 1990-1993 թվականներն այդ ճանապարհը գրեթե չի օգտագործվել, այդ ճանապարհի վրա տասնյակ մարդիկ են անհետացել, սպանվել, վիրավորվել, որովհետև այդ ճանապարհը խորհրդային ժամանակներում անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով։

Հակոբյանն ասաց, որ այդ թվականներին Երևանից Կապան հասնելու համար ճանապարհը մեկ օր էր տևում, մարդիկ անցնում էին Տաթևի քանդուքարափ ներքին ճանապարհով։

«1993 թվականի օգոստոս-սեպտեմբերին, երբ հայկական ուժերը դուրս եկան արդեն Կուբաթլուի շրջան, ադրբեջանցիները հեռացան և այդ ճանապարհը սկսեց բնականոն գործել։ Այսինքն, սա նոր իրավիճակ չէ։ Նորությունն այն է, որ ՀՀ իշխանությունները չգիտակցեցին, որ պետք է ժամանակը ճիշտ օգտագործել և ներքին ճանապարհը հնարավորինս շուտ և արագ շահագործել, որովհետև այս իրավիճակներին մենք միշտ հանդիպելու ենք։ Ավելին, ՀՀ-ին պետք է այլընտրանքային ճանապարհ, ով ինչ ուզում է ասել, պետք է սթափ դատել»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: