Քաբուլում պայթյունների հետևանքով տուժել է ավելի քան 1300 մարդ

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ավելի քան 1,3 հազար մարդ է վիրավորվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարությունում սեփական աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ահաբեկչությունների հետևանքով վիրավորների հստակ թիվը կազմում է 1338 մարդ, զոհվել է 60-ը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ զոհվել է Աֆղանստանի առնվազն 90 քաղաքացի, ինչպես նաև Պենտագոնի տվյալներով՝ 13 ամերիկացի զինվոր:

Հիշեցնենք՝ հինգշաբթի երկու պայթյուն էր գրանցվել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, մեկը՝ Բարոն հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիներ: Առաջին պայթյունն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը, այնուհետև մեքենայում պայթուցիկ նյութեր են պայթել:

Լրատվամիջոցները, վկայակոչելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը, հայտնում են, որ խմբավորումը ստանձնել է օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը: Վաշինգտոնը կարծում է, որ հարձակումներին ներգրավված է եղել ԻՊ-ի կազմի մեջ մտնող «Վիլայաթ Խորասանը»:

Ավելի ուշ Քաբուլում ևս մի քանի պայթյուններ են որոտացել: Ամերիկացի զինվորականները պարզաբանել են, որ դրանք վերահսկելի են եղել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է տվել հարվածներ նախապատրաստել «Վիլայաթ Խորասանի» ղեկավարների ու օբյեկտների վրա։ Նա վստահեցրել է, որ բոլորին կգտնեն ու կպատժեն։

Տաթև Ֆռանգյան