ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենը Լոնդոնում է` իր գործընկերների հետ մասնակցելու համար Մեծ յոթնյակի հանդիպմանը, գրում է Ամերիկայի Ձայնը: Եռօրյա հանդիպումների օրակարգային հարցերի շարքում են կորոնավիրուսի համաճարակը, Ռուսաստանը և Չինաստանը: Իրանը և Հյուսիսային Կորեան ՝ երկու երկրներ, որոնց միջուկային ծրագրերը վերջին տարիների բանակցությունների առանցքում են եղել, նախատեսվում է քննարկել երկուշաբթի երեկոյան կայանալիք աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Հարավային …

