Նախորդ շաբաթ ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փաթեթը հունիսի 20-ի ընտրությունների համար որևէ կանոնի փոփոխություն չի նախատեսում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: «Մեր փաթեթում ավելի ազատականացրել էինք կոալիցիաների կազմման կարգավորումը, որը էապես կավելացներ կոալիցիաներ կազմելու հնարավորությունը: Իսկ գործող նորմը նախատեսում է 6 օր կոալիցիա կազմելու համար: Եթե որևէ ուժ խորհրդարանում չունենա …

