ԱԻՆ-ում ամփոփվել են օգոստոս ամսվա գործունեության արդյունքները

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 6-ին՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը, կադրային քաղաքականության բաժնի պետ Քրիստինե Ռաթևոսյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը:

Արմենուհի Գրիգորյանը զեկուցել է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառվել է թվով 870 տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կնքվել են 178 պայմանագրեր, որոնք հանձնվել են փորձագետներին` փորձաքննություն իրականացնելու նպատակով, 622 ԱՎՕ-ներին տրվել են դրական եզրակացություններ: Ուսուցանվել են տեխնիկական անվտանգության 164 մասնագետեր:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից հաշվետու ժամանակահատվածում 307 երկրաշարժի տվյալ է գրանցվել: Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ միջոցառումների շրջանակում իրականացվել են շենք-շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ՝ ինչպես պետական համալիր ծրագրերի համաձայն, այնպես էլ պայմանագրային հիմունքներով:

Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել են 1024 հրդեհային դեպքեր, նախորդ ամսվանից փոխանցվել է 168-ը, հարուցվել է 8 քրեական գործ:

ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանի զեկույցի համաձայն` օգոստոսին Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մասնագետների հետ ուսումնական հաստատությունն իրականացրել է 120-ժամյա տեսական և գործնական դասընթացներ, անցկացվել է առաջին օգնության ցուցաբերման թեմայով 40-ժամյա դասընթաց` ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունում և Լուսակերտի ուսումնական բազայում: Ակադեմիայի ՏՏ խումբն ԱԹՍ-ների միջոցով իրականացրել է անտառային հրդեհների դեպքում և դրանցից խուսափելու համար վարքականոնների վերաբերյալ ազդարարման թռիչքներ Հրազդան-Հանքավան ճանապարհահատվածում` Մեղրաձորի հարակից հանգստյան գոտիներում: Ազդարարման նպատակով թռիչքներ են իրականացվել նաև Սևանա լճում: Ռեկտոր Մաթևոսյանը տեղեկացրել է, որ սկսվել են ուսուցողական ԱԹՍ-ների տեխնիկական հագեցվածության աշխատանքներ, նախագծման փուլում է գտնվում ունիվերսալ ռոբոտ սարքի ստեղծումը: Այն իրենից ներկայացնում է անօդաչու թռչող սարք, որը կարող է քայլել պատերի վրայով: Նախարար Ա. Փիլոյանը նշել է, որ ԱԹՍ-ների կիրառման հետ կապված ուսանողների և մարզային վարչությունների փրկարարների պատրաստվածությանն ուղղված աշխատանքը պետք է շարունակվի, գերատեսչությունն իր առջև խնդիր է դրել` մարզային վարչություններին ապահովել անօդաչուներով:

Հ. Մաթևոսյանը տեղեկացրել է նաև, որ օգոստոսին շարունակվել է ընդունելության գործընթացը. առաջին կուրս ընդունվել է 174 դիմորդ`107-ը հեռակա, մագիստրոսական ծրագրով ընդունելությունը շարունակվում է: Միջին մասնագիտական ծրագրով առաջարկվում է 90 անվճար տեղ:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել է քաղպաշտպանության թեման ուսումնական հաստատությունների դասաժամերում ներառելու հարցը. գործընկերը դրական է արձագանքել:
Ա. Փիլոյանն անդրադարձել է նաև պատվաստումների գործընթացին: