Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին․ ինչ է քննարկվել

Լուրեր

15.11.2026 | 19:41
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին:

Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Չինաստանի դիրքորոշումը: Դեսպան Ֆանը նշել է, որ Չինաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը, այդ համատեքստում կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը:

Արարարտ Միրզոյանն ու Ֆան Յունն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարում Չինաստանի տրամադրած աջակցության համար:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժն էլ ավելի արդյունավետ իրացնելու վերաբերյալ: