«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հետևում է ընտրությունների ընթացքին ավելի քան 200 ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում․ տեղեկանում ենք «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության տարածած հաղորդագրությունից։ Առաքելության դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ստորև ներկայացնում ենք 208 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական …

