Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և խոսելով այցի նպատակների մասին՝ Շառլ Միշելը …

