Վանաձորում 15-ամյա տղայի դի են հայտնաբերել՝ ծառից կախված վիճակում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկում այսօր առավոտյան 15-ամյա երեխայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․

«Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։ Երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը»,- նշեց Գաբրիելյանը։

Դեպքի առթիվ այս դեռևս քրեական գործ չի հարուցվել։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Վարդան Հարությունյանի խոսքով՝ դեպքի վայրում այս պահին քննիչներն են աշխատում, դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ արարքը կորակվի համապատասխան հոդվածով։

Հիշեցնենք՝ որ սա վերջին շրջանում նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է։ Օգոստոսի 24-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում էլ 14-ամյա տղա երեխայի մարմին էր հայտնաբերվել՝ կրկին կախված վիճակում։ Նրա վրա ևս բռնության հետքեր չէին հայտնաբերվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրչեական գործ՝ Քրեական օրենսրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։