Երևանցիներին ավելի շատ «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրկին ահազանգել են, որ հատվում են ծառերը և փորվում է ցանկապատված տարածքի այն հատվածը, որտեղ, ինչպես կառուցապատողն է պնդում, նկուղ է եղել։ Բնակիչները պնդում են, որ տարածքը դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար։ «Տարիներ առաջ՝ 2004 թվականին, կեղծ նկուղի գոյության հիմքով, (այնտեղ չկա և …

