ԱՄՆ-ում 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների աշխատակիցները պարտավոր են պատվաստվել Covid 19-ի դեմ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները կազմակերպություններին, որոնցում աշխատում է ավելի քան 100 մարդ, պարտավորեցրել են իրենց աշխատակիցներից պահանջել պատվաստվել նոր կորոնավիրուսի դեմ։

«Որպես նախագահ՝ իմ պարտավորությունն է պաշտպանել բոլոր ամերիկացիներին, այնպես որ ես այսօր կհայտարարեմ, որ Աշխատանքի նախարարությունը արտակարգ միջոցներ է մշակում, համաձայն որոնց՝ ավելի քան 100 աշխատակից ունեցող գործատուները պետք է ապահովեն, որպեսզի իրենց աշխատակիցներն ամբողջությամբ պատվաստվեն կամ բացասական թեստ ներկայացնեն շաբաթական առնվազն մեկ անգամ»,- ասել է ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը։

Բայդենի խոսքով՝ այս չափորոշիչի տակ ընկնող ընկերություններում աշխատում է ընդհանուր առմամբ ԱՄՆ ավելի քան 80 միլիոն ԱՄՆ բնակիչ։

«Խոշոր ընկերություններից շատերն արդեն ներկայացրել են նման պահանջ, մասնավորապես United Airlines, Disney, Tyson Foods և անգամ Fox News-ը։ Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր պատվաստված աշխատակիցներին իրենց չպատվաստված գործընկերներից։ Մենք մտադիր ենք կրճատել կորոնավիրուսի տարածումը՝ բարձրացնելով ամերիկյան ընկերություններում աշխատակիցների պատվաստման տոկոսները»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը նաև հայտարարել է, որ առանց բացառության ԱՄՆ դաշնային կառավարության բոլոր պետական ծառայողները պարտադրված կլինեն պատվաստվել։ Նրա խոսքով՝ ինքը ստորագրել է կամ մոտ օրերս կստորագրի համապատասխան կատարողական հրամանները։

«Եթե ցանկանում եք աշխատել դաշնային կառավարության հետ, նրա հետ գործ ունենալ, պատվաստվեք ու պատվաստեք ձեր աշխատուժը»,- հավելել է նախագահը։

Համաճարակի դեմ պայքարի ԱՄՆ նախագահի նոր ծրագրով  կկրկնապատկվեն հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակներ կրելուց հրաժարվելու համար տուգանքները: Բայդենը նաև անընդունելի է համարել այն, որ Միացյալ Նահանգներում միջադեպերն աճում են, երբ ուղևորներն իրենց ագրեսիվ են պահում բորտուղեկցողների նկատմամբ, երբ վերջիններս պահանջում են դիմակներ կրել:

Վարչությունից պարզաբանել են, որ կանոնները խստացվում են սեպտեմբերի 10-ից։ Բոլոր նրանց համար, ովքեր կանոնները խախտում են առաջին անգամ՝ տուգանքը կկազմի 500-ից 1000 ԱՄՆ դոլար։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքը կավելան մինչև 3000 ԱՄՆ դոլարի։

Ինչպես պարզաբանել է Բայդենը, նոր ծրագիրը ենթադրում է նաև կորոնավիրուսով վարակման թեստերի ավելի ակտիվ իրականացում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի խոշոր առևտրի կենտրոններում մոտ օրերս սկսեն վաճառել ոչ թանկ թեստեր, որոնք թույլ կտան տնային պայմաններում արագ իմանալ արդյունքները։ Երկրի բազմաթիվ դեղատներում, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, թեստն անվճար կլինի։

 

Տաթև Ֆռանգյան