Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 16-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է նոր՝ 89-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է ՀՀ Անկախության 30 ամյակին:
ԳԱՅԱՆԵ՝ Սյուզաննա Փիրումյան /ՀՀ վաստ. արտիստ/
ԱՐՄԵՆ՝ Րաֆֆի Գալստյան
ԳԻՔՈ՝ Ռազմիկ Մարուքյան
ՆՈՒՆԵ՝ Մերի Հովհաննիսյան /ՀՀ վաստ. արտիստ/
ԿԱՐԵՆ՝ Գարեգին Բաբելյան
Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/
Նկարիչ՝ Մինաս Ավետիսյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան
Փորձավարներ՝ Էլվիրա Մնացականյան /ԽՍՀՄ ժող.արտիստ/ Էմմա Նահապետյան, Հրաչյա Հովհաննիսյան, Արթուր Գրիգորյան

Նոր թատերաշրջանի բացման առաջին օպերային ներկայացումը կլինի սեպտեմբերի 18-ին. կցուցադրվի Ա. Տիգրանյանի ԱՆՈՒՇ օպերան՝ հայ օպերային աստղերի մասնակցությամբ:

ԱՆՈՒՇ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՍԱՐՈ՝ Հովհաննես Անդրեասյան
ՄՈՍԻ՝ Գևորգ Հակոբյան /ՀՀ վաստ.արտիստ/
ԱՆՈՒՇԻ ՄԱՅՐ՝ Քրիստինե Սահակյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՍԱՐՈՅԻ ՄԱՅՐ՝ Լիլիթ Հակոբյան
ՔՅՈԽՎԱ՝ Հայկ Տիգրանյան
ՕՀԱՆ՝ Աշոտ Ղանթարջյան
ԽԱՉԵՂԲԱՅՐ՝ Արմեն Բադալյան
ՊԱՀԱԿ՝ Արմեն Գրիգորյան
ԱՆՑՈՐԴ՝ Հայկ Թոնգուրյան
ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐ՝ Արևիկ Գյուլբուդաղյան, Թամարա Դադոյան, Լուսինե Օրդուխանյան, Ռոզա Հովսեփյան, Գրետա Բագիյան
Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան /ՀՀ և ԼՀ ժող.արտիստ/
Նկարիչ՝ Գրիշա Սահակյան /ՀՀ մշակույթի վաստ.գործիչ/
Գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան
Պարերի բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող.արտիստ/

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի խոսքում նոր թատերաշրջանին ընդառաջ ասվում է.
Հարգելի և սիրելի հանդիսատես,
«Մի փոքր ուշացումով մեկնարկում է ազգային օպերայի և բալետի թատրոնի նոր թատերաշրջանը, սա լինելու է 89-րդը: Պետք է փորձենք ձեր դատին հանձնել ավելի թարմացված և նոր ներկայացումներ: Այդ թվում անպայման կունենանք մանկական օպերային և բալետային նոր ներկայացումներ:
Մենք սպասում ենք սիրով ձեզ, թատրոնը առանց ձեզ չի կարող գոյատևել»:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին