Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այսպիսով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 688․761 ձայն՝ 53,91%, «Հայաստան» դաշինքը՝ 269․481 (21,09%) ձայնով և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․650 (5,22%) ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: …

