ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։

Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։       Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր  դեսպան Լին Թրեյսին,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝  նշելով, որ   հայտարարագրման համակարգի բերելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն.-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ: Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:

Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը: